«Սառը ցնցուղ» կազմակերպեք Ռուսաստանի համար. Ուկրաինայի վարչապետը՝ ԵՄ-ին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը կոչ է արել Եվրամիությանը արգելել ռուս ուսանողներին և զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը»։ Այս մասին նա հայտարարել է ուրբաթ օրը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Գերմանիա իր այցի նախօրեին։ «Անհնար է ռուսներին բաժանել լավերի և վատերի»,- ասել է Շմիհալը։ «Անհրաժեշտ է սառը ցնցուղ կազմակերպել ռուսական հասարակության համար՝ զբոսաշրջիկներին և ուսանողներին վիզաների տրամադրման արգելքի տեսքով»,- փաստարկել է նա։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ «գեղեցիկ կյանք են վարում Արևմուտքում, արձակուրդներն անցկացնում» այնտեղ։
Անդրադառնալով Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու թեմային՝ Շմիհալը հիշեցրել է, որ Ուկրաինան Եվրահանձնաժողովից ստացել է 1 միլիարդ եվրոյի առաջին օգնությունը։ «Այս տարվա սեպտեմբերին մենք ակնկալում ենք ևս 5 միլիարդ եվրո»,- մանրամասնել է նա։