«Էսկալացիա կարող է լինել». ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական«Խաղաղության օրակարգի մասին ի սկզբանե ասվել է, որ դա հարթ, անխոչընդոտ ճանապարհ չէ»,- նշել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին՝ սահմանին, տեղեկատվական հարթակում: «Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում՝ կրակոցներ հայկական կողմից, որպեսզի հիմնավորի իր կրակոցները: Եթե նկատել եք՝ հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնում է, որ դրանք սադրանքներ են»,- ասել է պատգամավորը:
Հարցին՝ էսկալացիա կարո՞ղ է լինել, պատասխանել է՝ այո. «Մեր իշխանությունները դրան նախապատրաստված են, էնպես չի, որ կարող է հանկարծակիի գանք, բայց պետք է ամեն ինչ անենք, որ էդ էսկալացիան չլինի: Դա միայն մեզնից կախված չէ, կախված է մեր հարաբերություններից այլոց հետ, այդ թվում՝ ՌԴ-ի, ԵՄ-ի, Մինսկի խմբի...»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)