«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին 7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավը Սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները Թրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողություն Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարար Պուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվել Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումից Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր Հարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվել Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. Սիմոնյան Աքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրները 

Թուրքական ձեռագիր, գենոցիդալ պատերազմ. իրողություններ և ելքեր․ Ռուբեն Մելքոնյան

Տեսանյութեր

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի սանձազերծած և վաղուց կանխատեսվող պատերազմը Հայաստանի դեմ, նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների զավթումը ոճական և գաղափարախոսական իմաստով կրկին տեղավորվում են թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի մեջ:

Թուրքիայի բացահայտ ձեռագիրն է ադրբեջանական կատարմամբ.

- տևական ժամանակ խոսել և կեղծ լուրեր տարածել իբրև թե Հայաստանի կողմից սադրանքների մասին,

- օգտվել միջազգային իրավիճակի հետևանքով ձևավորված համաշխարհային ամենաթողությունից և խախտել միջազգային բոլոր գրված ու չգրված օրենքները,

- զավթել ստրատեգիական տարածքներ դրանով ավելացնելով իրենց կշիռը և պատրաստվել հաջորդ պատերազմին կամ դիվանագիտական առևտրին,

- զավթած տարածքները կոչել բուֆերային գոտի և դրանով փորձել «լեգիտիմացնել» իրենց զավթումը,

- զավթված տարածքներից ստեղծել նոր խնդիրներ, անհարմարություններ այլ տարածքների վրա ու հոգեբանորեն ճնշել և ստիպել նոր զիջումների գնալ,

- պատերազմի ընթացքում հակառակորդի բանակի՝ զինծառայողների և հնարավորության դեպքում խաղաղ բնակչության հանդեպ իրականացնել գենոցիդալ գործողություններ:

Այս ամենը առկա է Ադրբեջանի նոր սանձազերծած պատերազմի արդեն առաջին երկու օրերին. դա են վկայում նրանց և՛ քայլերը, և՛ հայտարարությունները: Սրա մասին մասնագետները խոսում էին, Սյունիքի և ամբողջ Հայաստանի հանդեպ սպառնալիքի հավանականության մասին բարձրաձայնում էին. նրանք մարգարեներ չեն, այլ մասնագետներ են, որոնց 2021 թ. ականջալուր չեղան շուրջ 680 000 Հայաստանը կործանման տարած քաղաքացիներ: 

Սակայն Թուրքիայի տասնամյակներ կիրառած այս ձեռագրի ադրբեջանական կապկումը նաև հնարավորություն է Հայաստանի համար ռազմական դիմադրությունից բացի, դիվանագիտական ինտենսիվ և թիրախային «կրակահերթերով» ծնկի բերել ցեղասպան մտածողությամբ և քաղաքակիրթ աշխարհի ընկալումներից հեռու Ադրբեջանին: Ռազմական հանցագործ և ցեղասպան Էնվերի գաղափարական ժառանգ Իլհամ Ալիևը նվիրված հաղթանակի արբեցումից կորցրել է իրատեսության զգացումը և փորձում է անել այն, ինչ ավագ եղբայր Թուրքիան է արել տասնամյակներ շարունակ: Սակայն «այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» և Ադրբեջանը կարող է Թուրքիայի պես «չմարսել» այս քայլը: Հայկական դիվանագիտությանը տրված է շանս իրականացնել շեշտակի և հաղթական հակագրոհ: Բայց այստեղ է, որ Հայաստան պետությունը բախվում է ճակատագրի հեգնանքով իրեն կառավարող պետականակործան ուժի գոյության փաստին: 

Իսկ ի՞նչ է արել «պողպատե մանդատով» ուժը իր «դիվանագիտական բանակի» մարտունակության բարձրացման առումով. հեռացրել է տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ դիվանագետների, որոնք այսօր կարող էին ուղղակի դիվանագիտական հարձակման հրավառություն կազմակերպել: Տեսնելով ահագնացող վտանգը՝ պետականակործան իշխանությունները փոխանակ ներողությամբ և գլխահակ խնդրեին փորձառու դիվանագետներին կիրառել իրենց մասնագիտական հմտությունները, նրանք արտաքին գործերի նախարարության համակարգը լցրել են իրենց քաղաքական ուժի ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչներով և հարմարվողական ու ստեղծագործ մտածողությունից հեռու դիվանագետներով:

Սակայն ելք կա և այդ ելքը նախկին «Ելքականների» հեռացմամբ է պայմանավորված, բայց միայն դա բավարար չէ: Այս պետականակործան ուժի անհապաղ հեռացումը, պրոֆեսիոնալ դիվանագետների վերադարձը համակարգ, ճիշտ թիրախներին դիվանագիտական արագ հարվածները և այլ անհրաժեշտ քայլերը թույլ կտան գոնե հույս ունենալ պետականության կորուստը կանխելու և այն վերականգնելու համար:

Հայաստանը ներկայումս նման է հաղթելու ներուժ ունեցող մարզիկի, ում ոտքերը և ձեռքերը հենց ռինգի մոտ կապել է իր իսկ մարզիչը. ահա այսպիսին է ՔՊ իշխանության և Հայաստան պետության հարաբերությունները: 

Եթե այս օրհասական պահին քաղաքական գործիչները չեն կարողանում կամ չեն ուզում գնալ հասարակության կոնսոլիդացիայի և թեկուզ ինքնազոհության տանող պայքարի ճանապարհով, ապա պետք է ոտքի կանգնեն բարձրաստիճան հոգևորականները և ինչպես պատմության մեջ շատ անգամներ է եղել առաջնորդեն գոյութենաբանական պայքարը:

Շեքսպիրյան լինել թե չլինել դեռ երբեք այսքան հստակ չի հնչել Հայաստան պետականության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքըԹմրանյութ տեղադրելու պահին 2 տղամարդու են ձերբակալել․ առգրավվել է 44 փաթեթԿհասնի՞ Հայաստանը Եվրոպա 20 տարի անց․ ի՞նչ են ասում մարդիկ (տեսանյութ) ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցություններըՀայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի. Փաշինյան (տեսանյութ) Նանոներարկիչները հաղթահարեցին բուսական բջիջների պատնեշըԱտոմները՝ մեկ ռիթմով․ լույսի նոր աղբյուր է ստեղծվելՓլուզված կամուրջ, այրվող ինքնաթիռ, օդանավի վտանգավոր վայրէջք․ աշխարհը՝ ցնցող կադրերով (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմովԱստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը
Ամենադիտված