Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում 

Անչափահասների հիմնախնդիրը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Տեսանյութեր

Երեխաների հանդեպ այսօրվա վերաբերմունքն է ձեւավորում վաղվա քաղաքացու, հասարակության որակները: Ուրեմն՝ ընտանիքը, դպրոցը, երեխաների հարցերով զբաղվող գերատեսչությունները պարտավոր են առավել զգոն, առավել պատասխանատու լինել, որպեսզի վաղվա քաղաքացու հայացքները հոգեբանական խառնաշփոթում չձեւավորվեն, որպեսզի մարդկային հարաբերությունների, սեփական արարքների հանդեպ պատասխանատվության մասին նրա պատկերացումները սխալ չլինեն:

Ասացինք՝ ընտանիք, դպրոց, երեխաների հարցերով զբաղվող ծառայություններ. սրանցից յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունի, սակայն եթե երեխան հանցավոր արարք է կատարել, եթե վարքային շեղումներ ունի, ապա պատասխանատվության ամենամեծ բաժինը նախեւառաջ ընտանիքինն է: Հանցագործություն կատարած կամ վարքի շեղումներ ունեցող անչափահասների ծնողները հաճախ պարզապես փարիսեցիություն են անում՝ իբր անզոր են զսպել զավակի արարքները կամ վերահսկել նրա գործողությունները: Իրականում նրանք ուղղակի նյարդեր են խնայում եւ իրենց հանցավոր անտարբերությամբ զավակի ճակատագրի խեղման անուղղակի մասնակիցը դառնում:

Սիրելով մեր զավակներին՝ պետք է չափազանց ուշադիր եւ զգույշ լինենք նրանց հետաքրքրությունների, առօրյայի, ներաշխարհում կատարվող խմորումների հանդեպ, եւ ամենազբաղված պահին անգամ ժամանակ գտնենք նրանց համար: Հակառակ դեպքում մեր երեխաներով կզբաղվի ոստիկանությունը, կզբաղվի սրտացավորեն, արատավոր ճանապարհից հանելու եւ ճիշտ ուղու վրա դնելու հաստատակամությամբ:

Դժվար երեխա

Տասնհինգամյա Ասպրամի ծնողները դստեր հետ պարզապես լեզու չգտան: Աղջկա հախուռն բնավորությունը, տարիքին անհարիր վարքագիծն ընդունվել էր սրերով, իսկ դաստիարակչական միակ մեթոդը ծեծն էր, տնից դուրս չթողնելը: Աղջիկը, սակայն, երբեմն փախչում էր տնից, տրվում անկառավարելի ցանկություններին...

Ասպրամին փողոցից կտրեց ու տիրություն արեց ոստիկանությունը՝ ի դեմս անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների: Աղջկան հանդիպեցինք հատուկ կրթահամալիրում:

«Ոստիկաններն ինձ շատ բան սովորեցրին, մենակ նրանք ինձ ճիշտ հասկացան ու ճիշտ բաներ խոսեցին ինձ հետ»,- ասում է Ասպրամը:

Այսպիսին է նա՝ անկեղծ ու անբռնազբոս, մեղմ ու անկառավարելի, լսող ու չենթարկվող: Հոգեբաններն ասում են՝ բարդ խառնվածքով պայմանավորված շեղումներ ունի, պետք է հետը լուրջ աշխատանք տարվի: Ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցներն ասում են՝ դժվար երեխա է, բայց՝ ընդունակ. պետք է նրբանկատ ու զգույշ լինել, որ տարիքային խառնաշփոթից դուրս գա: Նրանք աղջկան ուշադրության կենտրոնում են պահում:

Հատուկ կրթահամալիրում Ասպրամի հետ աշխատող հոգեբաններն ու մանկավարժները կկարողանա՞ն վարվեցողության ճիշտ ձեւը գտնել, ցույց կտա ժամանակը...

Ասպրամը կարդում է Րաֆֆի, Մուրացան... Սիրում է նկարել, ու նրա նկարներում միայն պայծառ գույներ են: Նաեւ կավից կենդանիներ է պատրաստում: Ծնողներից նեղացած չէ, պարզապես նրանք իրեն չէին հասկանում, ծեծում էին...

Չի սիրում, երբ փորձում են կարեկցել, երբ իր չվստահած մարդիկ ուզում են փորփրել հոգու խորքերը: Ինքն է որոշողը՝ ում հետ, ինչպես եւ ինչու կիսվել...

Դժվար, չափազանց դժվար մարդ է այս տասնհինգ տարեկան աղջիկը: Ցանկություն, սրտացավություն, հետեւողականություն, բարություն՝ ահա դեղատոմսը, որով հնարավոր կլինի բուժել նրա հոգին...

Կորած մանկություն

Գործընկերոջս հետ Վարդաշենից էինք վերադառնում. տխուր էինք հեռանում մարդկային դժվար ճակատագրերի հավաքատեղի դպրոցից:

Աշխատավայր չհասանք. պարզվեց, որ ավելի մտահոգիչ իրականության ականատեսն ենք լինելու՝ ճանապարհը փոխելով դեպի Մասիս...

Տասներկու եւ տասնչորս տարեկան քույրերը ոստիկանության Մասիսի բաժնում էին, որովհետեւ վաղուց արդեն խախտել էին արգելվածի սահմանը...

Աղջիկների հայրը վաղուց է հեռացել եւ նրանց մասին լսել չի ուզում: Մայրը գիշերային հերթափոխով է աշխատում. իր անձնական հարցերով ավելի է զբաղված, քան դեռահաս աղջիկներով:

Զլացել են նաեւ ուսուցիչները՝ իրենց անտարբերությամբ աչք փակելով նրանց բացակայությունների վրա: Եվ խաղալու, գիրք կարդալու փոխարեն քույրերն ամեն օր խրվել են կեղտի մեջ...

Խնդիրը մնացել էր ոստիկանությանը...

Աղջիկների վարքային շեղումների մասին օպերատիվ տվյալներ ստանալուց հետո ոստիկանություն հրավիրվեց նրանց մայրը: Եկավ, գանգատվեց աղջիկներից ու հրաժարվեց նրանց դաստիարակությամբ զբաղվել, որովհետեւ «կապը կտրած» են, որովհետեւ ինքը աշխատում է եւ նրանցով զբաղվելու ժամանակ չունի...

Նախաքննության շահերից ելնելով՝ չենք մանրամասնի ոստիկանության մի շարք ձեռնարկումներ. նշենք միայն, որ ներկայումս լուծվում է աղջիկներին հատուկ կրթահամալիրում տեղավորելու հարցը:

Ի՞նչ անել

Մտահոգվելու խնդիր կա, իսկ ոստիկանության գնդապես Նելլի Դուրյանն ասում է, որ վարքային շեղումներ ունեցող անչափահաս աղջիկների համար պետք է առանձին կենտրոններ ստեղծել, որտեղ նրանց հետ կաշխատեն համապատասխան մասնագետները: Նա պատրաստվում է այդ մասին առաջարկությամբ հանդես գալ:

Հոգեբան Արմեն Բեջանյանի կարծիքով՝ խնդիրը խորքային լուծում է պահանջում. ընտանիք, դպրոց, հատուկ կենտրոններ, պետության կողմից աջակցություն. այս գործոնների համակցությամբ է հնարավոր լուրջ արդյունք ակնկալել: Անչափահասների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքը կազմակերպելու համար նպատակահարմար է, որ հոգեբանական ծառայություններ կազմակերպվեն դպրոցներում, անչափահասների հարցերով զբաղվող կազմակերպություններում եւ այլն: Հոգեբանական ծառայությունները պետք է աշխատեն ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների ու մանկավարժների հետ:

Իսկ ոստիկանությունն արդեն իսկ ստանձնել է պատասխանատվությունը՝ իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը պահելով անչափահասների հիմնախնդիրը:

Գիտակցումով, որ դա պետության ապագային միտված խնդիր է:

ՀՀ ոստիկանություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ
Ամենադիտված