Ըստ մի քանի փախստականների՝ տնօրինությունը նրանց անվանում է «նեգր, զիբիլ»
Իրավունք
Այսօր Սիրիայից և Աֆրիկայի մի քանի երկրներից Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած և ապաստան հայցող մի քանի անձիք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:
Նրանք բողոքում էին, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող փախստականների և ապաստան հայցող անձանց համար նախատեսված կացարանի տնօրինությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում նրանց նկատմամբ: Ըստ նրանց խոսքերի, տնօրինությունը նրանց անվանում է «նեգր, զիբիլ և այլն»:
Պաշտպանին ուղղված դիմումի մեջ նրանք նշել են, որ կացարանի պահակն արբեցող է, և ալկոհոլի ազդեցության տակ պարբերաբար անկարգություններ է անում կացարանում. կոտրում է կացարանի պատերը և անհանգստացնում կացարանի բնակիչներին:
Նրանք իրենց հետ բերել էին նաև բջջայինով նկարահանած հոլովակներ, որտեղ երևում է, թե ինչպես են կացարանի աշխատողները կացարանից գողանում ապաստան հայցող անձանց համար նախատեսված սնունդը:
90-ականներին Սիրիայից Հայաստան ներգաղթած փախստականներից մեկն էլ, ժամանակին ունեցել է առողջական լուրջ խնդիրներ և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ հնարավորություն էր ստացել անվճար վիրահատություն ստանալ, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, սոցիալական սուղ պայմաններից ելնելով՝ սկսել է սնվել թափառական շներով: Նա նույնպես խնդրանքով դիմել է Պաշտպանին օգնել նրան և վերականգնել իրենց կացարանում բնակվող փախստականների և ապաստան հայցողների իրավունքները:
Հավելենք նաև, որ վերը նշված խնդիրներով նրանք դիմել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին և այնտեղ նույնպես նրանց արժանացրել են խտրական վերաբերմունքի, գործին էլ ընթացք չեն տվել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում