The Associated Press. Օբաման և Ռոմնին պատրաստվում են երկրորդ փուլին
Համաշխարհային Մամուլ
Նախագահ Բարաք Օբաման և Հանրապետական Միթ Ռոմնին պատրաստվում են բանավեճերի երկրորդ փուլին. գրում է The Associated Press-ը:
Նյու Յորք քաղաքում գտնվող Լոնգ Այլենդի Հոֆսթրա համալսարանում երեքշաբթի օրը կայանալիք բանավեճերը մեծ նշանակություն ունեն Միթ Ռոմնիի գերիշխող և Օբամայի ոչ տպավորիչ ելույթներից հետո, որ նրանք ցուցադրեցին առաջին բանավեճի ընթացքում:
Հիմնական աջակիցներին հավաքելով՝ երկու թեկնածուներն այժմ կենտրոնացել են «չկողմնորոշվածների և անկախների» վրա:
Թույլ տնտեսությունը Ռոմնիի և նրա հետ առաջադրվող (փոխնախագահի պաշտոնի համար) հանրապետական Փոլ Ռայանի համար համոզիչ փաստարկ էր:
Բայց վերջին վիճակագրությունը ցույց է տալիս դանդաղ, սակայն կայուն բարելավում:
Օբաման պատրաստվում է բանավեճին Ուիլիամսբուրգի իր հանգստավայրում, իսկ Ռոմնին՝ Մասաչուսեթսի իր տանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)