The Guardian. Հաագայում սկսվել է Սերբիայի նախագահի դատավարությունը
Համաշխարհային Մամուլ
Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը երեկ սկսել է իր պաշտպանությունը Հարավսլավական տրիբունալում: Կարաջիչը Բալկանյան պատերազմների հեղինակների եռյակից մեկն է, որը պատասխանատվության է ենթարկվում Հաագայում՝ 1991 և 1999 թվականներին հետնորդ պետությունների և բազմազգ Հարավսլավիայի ազգերի միջև պատերազմ հրահրելու համար, ինչի արդյունքում շուրջ 100.000 մարդ զոհվել և միլիոնավոր մարդիկ տեղահանվել էին:
Բոսնիական սերբ ռազմական առաջնորդ Ռատկո Մլադիչի դատավարությունն անցավ այս տարի, իսկ Սլոբոդան Միլոշևիչը մահացավ 2006 թվականին՝ մինչ իր գործով դատավարության ավարտը:
Նշենք, որ Կարաջիչի դատավարությունը սկսվել է 2009 թվականին: 2008 թվականին նրան ձերբակալել էին. նա Դրագան Դավիդ Դաբիչ անունով աշխատում էր որպես այլընտրանքային բուժակ:
Ինչ վերաբերում է Գորան Հաջինչին, որը 161 կասկածյալներից վերջինն է, ով կենդանի է մնացել և դեռ ազատության մեջ էր Հարավսլավիայի փլուզումից հետո, ապա նրան ձերբակալել են անցյալ տարի՝ սպանության և խոշտանգումների մեղադրանքներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում