Մեկնարկեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը
Իրավունք
Մեկնարկեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը հրաժարվեց Վաղարշակ Գևորգյանի պաշտպանությունից, և նրա պաշտպանությունը ստանձնեց Միհրան Պողոսյանը։
Տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց 17 էջից բաղկացած 20 միջնորդություն, որոնցում մասնավորապես նշվում էր, որ վկաներ Խաչատուր Սարգսյանն ու Կառլեն Ստեփանյանը հայտնել են, որ «Հարսնաքար»-ի տարածքում եղել են տեսախցիկներ, և որ «անհրաժեշտ է կատարել համակարգչի պրոցեսորի հետազոտություն»։
Փաստաբանը միջնորդեց հետաքննության ենթարկել Վահե Ավետյանի վիրահատության մանրամասները և փորձաքննություն նշանակել՝ կապված գանգոսկրի և մաշկի համապատասխան հատվածների հետ, նաև զննել «Հարսնաքար»–ի տարածքը։
Ըստ փաստաբանի՝ պետք է տուժողների հագուստը ճանաչել որպես իրեղեն ապացույց և հետազոտություն անցկանցել։ Եգորյանն արձանագրեց նաև, որ Հարսնաքարի» տարածքից անհայտ հանգամանքներում անհետացել են հետքերը։
Պաշտպանվող կողմի փաստաբանները ներկայացրեցին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, ինչը, սակայն, մերժվեց դատարանի կողմից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում