The Local. Շվեդիայում տարհանվել են ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները
Համաշխարհային Մամուլ
Ստոկհոլմում չորեքշաբթի օրը տարհանվել են ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները այնտեղ հայտանբերված կասկածելի ծրարի պատճառով, հայտնում է տեղական անգլալեզու The Local թերթը:
«Տեղի է ունեցել մի միջադեպ, որը, հնարավոր է, սպառնում է անվտանգությանը, և որն այժմ ուսումնասիրվում է: Միջադեպի ուսումնասիրության մեջ մենք համագործակցում ենք շվեդական իշխանությունների հետ»,-հայտարարել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Ջեֆ Անդերսոնը:
Դեսպանատան շենքի մոտ են հավաքվել շվեդական արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:
Միաժամանակ շվեդական ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ տարհանման պատճառ է հանդիսացել ծրարի մեջ հայտնաբերված սպիտակ փոշենյութը:
Անդերսոնը ո՛չ հերքել է և ո՛չ էլ հաստատել այդ տեղեկությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)