Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն Ալթայի երկրամասում կանխել են ահաբեկչական գործողություններ
Ռուսաստան
Ռուսաստանի անվտանգության դաշնային գործակալության աշխատակիցներն Ալթայի մարզում ծրագրված ահաբեկչություն են կանխել։ Նախկին պայմանագրային զինծառայողը, ով պայթյունը ծրագրել էր իրականացնել Ալթայի երկրամասի խիտ բնակեցված Բիյսկ քաղաքում, ճանաչվել է հոգեկան հիվանդ։ Այս մասին այսօր Բիյսկ քաղաքի իրավապահները հայտարարել են ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը։
Ըստ նույն աղբյուրների՝ ահաբեկիչն իր ծրագիրն իրագործելու համար շատ զգուշորեն է գործել և նույնիսկ ինտերնետի միջոցով գործընկերներ է գտել։
Ինչպես այսօր հաղորդել են Ալթայի երկրամասի դաշնային անվտանգության աշխատակիցները, ձերբակալված ահաբեկիչը փորձել է գործի դնել մետաղական փոշուց և վնասակար նյութերից պատրաստված ինքանշեն պայթուցիկ սարքը՝ քաղաքի մարդաշատ վայրերից մեկում։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)