Guardian. Մարիխուանա՝ բարեգործության համար
Համաշխարհային Մամուլ
Անգլիայում ազատազրկման է դատապարտվել ամուսնական զույգ, որն իր տանը ստեղծել էր մարիխուանայի աճեցման և արտադրության մի ամբողջ գործարան. հաղորդում է Guardian-ը։
Մայքլ Ֆոսթերն ու Սյուզան Քուփերը հարյուր հազարավոր ֆունտ են աշխատել մարիխուանայի վաճառքից։ Այս դեպքի եզակիությունը նրանում է, որ վաստակած գումարի մեծ մասը տարեց զույգը նվիրաբերում էր Քենիայում գտնվող մի գյուղի բնակիչների համար։ Նրանք վճարել են գյուղացիներից մեկի վիրահատության համար, գնել են համակարգիչներ ակնաբուժական հիվանդանոցի համար, ինչպես նաև վճարել են գյուղի երեխաների դպրոցական կրթության համար. նշում է պարբերականը։
Այնուամենայնիվ, ըստ դատարանի որոշման՝ տարեց զույգը հաջորդ երեք տարին կանցկացնի բանտում։ Սակայն բարեգործական օգնությունն Աֆրիկայում չդարձավ մեղմող հանգամանք վճիռ կայացնելիս։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում