Մոսկվայում ձերբակալվել է քուվեյթցի դիվանագետին սպանողը
Ռուսաստան
Մոսկվայում երեքշաբթի օրը ձերբակալվել է Քուվեյթի դեսպանատան երրորդ քարտուղարին սպանողը։ Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա գարնանը՝ Մոսկվայում։
Ըստ քննիչների՝ ձերբակալվածն այս տարվա ապրիլին Մոսկվայի ռեստորաններից մեկում դիվանագետ Ալօկաբ Սալեհ Մուհամեդի խմիչքի մեջ «Ազալեպին» տեսակի դեղամիջոց էր լցրել, որից էլ նա մահացել էր։ Դեսպանատան աշխատակցի մարմինը հայտնաբերել էին հաջորդ օրը՝ առավոտյան։ Ձերբակալվածը Տվերի շրջանի բնակիչ է՝ ծնված 1979 թ–ին։
Ըստ քննիչների՝ մարդասպանը դեպքի վայրից նստել է դեսպանատան աշխատակցի դիվանագիտական համարներով «Porsche Carrera» մակնիշի մեքենան և հեռացել։ Սակայն քիչ ժամանակ անց ավտոմեքենան անհետացել է։ Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)