Պետդումայի խոսնակ է ընտրվել Սերգեյ Նարիշկինը
Ռուսաստան
Այսօր Ռուսաստանում վեցերորդ գումարման պետական դումայի կայացած առաջին նիստում «Единая Россия» խմբակցությունից խոսնակ է ընտրվել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Վերջինիս թեկնածությանը կողմ են քվեարկել «Единая Россия» կուսակցության բոլոր պատգամավորները։
Պետդումայի խոսնակի պաշտոնի համար խորհրդարանական բոլոր կուսակցություններն իրենց թեկնածուներին են առաջադրել։
Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է 204 ձայն, Կոմունիստական կուսակցության փոխնախագահ Իվան Մելնիկովը՝ 208 ձայն, «Արդար Ռուսաստան»–ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը՝ 203 ձայն։
Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական ծառայությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)