Տղամարդն ընկերուհու աբորտից հետո հրդեհել է ընտանիքի պլանավորման կլինիկան
ԱյլԱՄՆ-ի բնակիչը հրդեհել է ընտանիքի պլանավորման կլինիկան այն բանից հետո, երբ իմացել է, որ իր ընկերուհին աբորտ է արել, գրում է Complex-ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը Իլինոյսում։ Տղամարդը սպիտակ պիկապ մեքենայով մոտեցել է շենքին, իջել է մեքենայից և հանել մոլոտովի կոկտեյլը։ Դրանից հետո նա կոտրել է պատուհանը եւ այրվող խառնուրդը շպրտել ներս՝ առաջացնելով հրդեհ։ Քիչ հետո ամերիկացին դեպքի վայրից փախել է։
Վկաների ցուցմունքների շնորհիվ կասկածյալին արագորեն բերման են ենթարկել։ Տղամարդը սկզբում հերքել է հրկիզման մասին մեղադրանքները, սակայն հետո խոստովանել է իր արարքը։ Հրդեհի հետեւանքով կլինիկան ստիպված է մի քանի ամսով փակվել, ընդհանուր վնասը գնահատվում է 1 մլն դոլար, եթե հրկիզողը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 40 տարվա ազատազրկում։