Նախկին բանտարկյալը հեռացել է քրեական աշխարհից՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելու համար
ԱյլԻռլանդիայից նախկին բանտարկյալ Ռիչարդ ՄաքՆելլին հրաժարվել է հանցավոր կյանքից՝ հանուն մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելու։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ գրում է LADBible-ը:
«Ես հպարտ չեմ նրանով, թե ով եմ եղել, բայց հպարտ եմ նրանով, թե ով եմ այսօր: Ես հանցագործություններ էի կատարում և ներգրավված էի հանցավոր խմբավորումներում, բայց մոտ երկու տարի առաջ սկսեցի հետաքրքրվել պոռնոգրաֆիայով։ Դա փոխեց իմ կյանքը»,- ասաց նա:
Ըստ ՄաքՆելլիի՝ ինքն առաջին անգամ բանտ է նստել 19 տարեկանում։ Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ հրազենով և թմրանյութերով ավազակային հարձակման համար։ «Դա մի բան է, որով ես հպարտ չեմ, բայց այն ժամանակ ես ընտանիք ունեի, որին պետք է կերակրեի: Այժմ ես փոխվել եմ։ Ափսոսում եմ իմ անցյալի համար»,- կիսվել է տղամարդը։
Նա նաև հավելել է, որ որոշելով հեռանալ քրեական աշխարհից՝ փորձել է վարսահարդար աշխատել, սակայն այդ աշխատանքը բավարար եկամուտ չի բերել։ Դրանից հետո ՄաքՆելլին որոշել է զբաղվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերով։