Տղամարդը կոկորդիլոսի ձվեր հավաքելիս հայտնվել է կոկորդիլոսի երախում
ԱյլԱվստրալիայի հյուսիսային տարածքում կոկորդիլոսը հարձակվել է տղամարդու վրա, ով կոկորդիլոսի ձվեր էր հավաքում։ Այս մասին հայտնում է 9 News-ը։
Տղամարդը ձկնորսության է գնացել Դալի գետի ափին՝ Դարվին քաղաքից 140 կիլոմետր հեռավորության վրա։ Հանկարծ նրա վրա հարձակվել է կոկորդիլոս։ Ավստրալացի տղամարդը, ով ընկել է սողունի երախը, ստացել է աջ ոտքի լուրջ, բայց կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ:
Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան շտապ վիրահատության են ենթարկել։
Որպես կանոն, կոկորդիլոսները հարձակվում են մարդկանց վրա միայն այն ժամանակ, երբ զգում են սպառնալիք կամ սադրանք:
Խորհուրդ է տրվում հատկապես զգույշ լինել մթնշաղին և լուսաբացին, երբ կոկորդիլոսներն առավել ակտիվ են։ Պետք է խուսափել պղտոր և ծանծաղ ջրերում լողալուց: