Ոսկին էժանացել է
ՀասարակությունՈսկին ամսվա վերջին օրը փոքր-ինչ էժանացել է՝ մինչ շուկաները շարունակում են սպասել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա մեծության մասին, որը գործելու է փետրվարից, վկայում են բորսայական տվյալները։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 3,2 դոլարով կամ 0,17 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 919,7 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանացել է 0,06 տոկոսով՝ մեկ ունցիան 23,718 դոլար։