ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀասարակությունՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, նշելով, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):
Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերում, Դիլիջան, Իջևան, Բերդ, Աշտարակ, Գյումրի քաղաքներում, Ապարան-Արագած, Լանջիկ-Թալին ավտոճանապարհներին, Անիի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Աբովյան, Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։