Հայտնի է Լոռիում գազալցակայանի պայթունից տուժածների ինքնությունը. նրանցից 2-ին Երևան են տեղափոխել
ՀասարակությունՀայտնի է Լոռու մարզում այսօր՝ հունվարի 31-ին, գազալցակայանի պայթյունից վիրավորված անցանց ինքնությունը:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են շինության (մոտ 150 քմ) տանիքից մոտ 56 քմ հատվածի փայտե կառուցատարրերը, վնասված խողովակնորից արտահոսած գազը և պայթել՝ կոմպրեսորի էլեկտրական շարժիչը։
Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1990 թ․), Ա․ Գ․-ն (ծնված 1965 թ․) և Ժ․ Ա․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ժ. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։