ԱՄՆ-ում 18-ամյա աղջիկն իր հղիության մասին իմացել է ծննդաբերության ժամանակ
ԱյլԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի բնակչուհին, ով չգիտեր իր հղիության մասին, գանգատվել է ստամոքսի ցավերից ու մի քանի ժամ անց անսպասելիորեն առողջ երեխա լույս աշխարհ բերել։
Այս մասին գրում է Daily Mail-ը։
18-ամյա Բրի Բլանթոնը պատմել է, որ մի օր արթնացել է սուր ցավից և զգացել, որ իր սավանը թաց է։ Նա վախեցած զանգահարել է մորը՝ 36-ամյա Ջենիֆեր Բլեքվելին։ Կինը տեսնելով դստերը՝ անմիջապես որոշել է նրան հիվանդանոց տեղափոխել։
Բժշկի զննումից հետո պարզվել է, որ Բլանթոնն արդեն ծննդաբերում է։ Այս լուրը ցնցել է ինչպես ծննդաբերող կնոջը, այնպես էլ նրա մորը, քանի որ Բլանթոնը նախկինում մի քանի անգամ հղիության թեստեր էր արել, և բոլորը բացասական արդյունք էին ցույց տվել։ Բացի այդ, նա մեծ փոր չի ունեցել։
Մի քանի ժամ անց ծնվել է նրա դուստրը։ Բլանթոնի խոսքով՝ ծննդաբերությունից հետո առաջին չորս ժամվա ընթացքում ինքը հիստերիայի մեջ է եղել, բայց հետո հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել։