7 մարդ հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ մատուցողուհին հյութը շփոթել է լվացող միջոցի հետ
ԱյլՉինաստանում յոթ տեղացիներ ռեստորան գնալուց հետո հոսպիտալացվել են: Չժեցզյան նահանգում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնում է SCMP-ն։
Հունվարի 16-ին ռեստորանում մատուցողուհին հյուրերի առջև դրել է մի շիշ, որը վերջիններս շփոթել են մրգային հյութի հետ։ Նրանք պարզել են, որ խմիչքը տարօրինակ համ ունի, ինչից հետո բոլորին ուղարկել են հիվանդանոց՝ ստամոքսի լվացման։
Ավելի ուշ ռեստորանի աշխատակցուհին խոստովանել է, որ հյութի փոխարեն պատահաբար լվացող միջոց էր մատուցել։ Նա դա բացատրել էր նրանով, որ նորեկ է և տեսողության հետ կապված խնդիրներ ունի։ Տուժած աղջիկներից մեկը հայտարարել է, որ մատուցողուհին անգամ ռեստորանում չի աշխատել, այլ պարզապես օգնում էր օրվա ընթացքում։
Տուժածները ներկայումս գտնվում են կայուն վիճակում և մտադիր են հետագայում ռեստորանից փոխհատուցում պահանջել։