«Սիրում եմ մեր ժամանակակից ընտանիքը»․ Քեթի Փերին կարմիր գորգի վրա հայտնվել է Օրլանդո Բլումի նախկին կնոջ հետ
ԺամանցԵրգչուհի Քեթի Փերին Լոս Անջելեսի Skirball մշակութային կենտրոնում ներկա է գտնվել G'Day USA Arts Gala-ին, գրում է Daily Mail-ը։ Կարմիր գորգի վրա հայտնին կեցվածք է ընդունել մոդել Միրանդա Քերի ընկերակցությամբ։ Ավելի ուշ արտիստն իրադարձության մասին գրառում է հրապարակել ու դիմել Օռլանդո Բլումի նախկին կնոջը։
«Ես վայելեցի անցած գիշերը: Սիրում եմ մեր ժամանակակից ընտանիքը»,- գրել է Քեթի Փերին և հրապարակման մեջ նշել Միրանդա Քերը։
Հիշեցնենք, որ Միրանդա Քերը Օրլանդո Բլումի հետ ամուսնացած է եղել 2010-ից 2013 թվականներին։ Նախկին ամուսիններն ունեն ընդհանուր երեխա՝ որդի Ֆլինը։ Օրլանդո Բլումը Քեթի Փերիի հետ հարաբերությունների մեջ է 2016 թվականից։ Հայտնիները նշանված են, նրանց դուստրը՝ Դեյզին, ծնվել է 2020 թվականին։