Երգիչ Աբո Սահակեանը Բլինքենի՝ Իսրայել կատարած այցի ընթացքում փորձել է լսելի դարձնել հայերի ձայնը (լուսանկար)
ԺամանցԵրգիչ Աբո Սահակեանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հիշեցրել է հայերի ձայնի հասանելիության իրավունքի մասին։ Երգիչն այս մասին հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում՝ կից հրապարակելով լուսանկար։
«Չնայած ես վատ երգիչ եմ, փորձում եմ վստահ լինել, որ հայերի ձայնը լսելի է՝ Արցախը պաշտպանելուց մինչև Երուսաղեմի հայկական թաղամասերը պաշտպանելու հարցում։
Ազգի շահը մնայուն եւ հավերժական գործ է՝ նույնիսկ ինձ նման վատ երգչի համար», - գրել է Աբո Սահակեանը։