Բլոգերը կիսվել է անձեռոցիկներով անքնությունը հաղթահարելու եղանակով
ԱյլՏիկտոկերը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել անքնությունը սովորական անձեռոցիկների օգնությամբ, գրում է Mirror-ը։ Ճիշտ է, նրա մեթոդը մարդկանց մոտ հակասական զգացմունքներ է առաջացրել։
Ինչպես ասել է 19-ամյա Թեյլոր Բիշոֆը, ինքն անձեռոցիկներ է դնում իր մատների արանքում, և դա օգնում է իրեն ավելի արագ քնել և առավոտյան զգալ կենսուրախ։ Աղջիկը պատմել է, որ ոտքի մատների միջև ինչ-որ բան պահելու անհրաժեշտությունը կապված է իր հոգեկան առողջության հետ, բայց անսպասելիորեն պարզել է, որ դա իր վրա քնաբեր ազդեցություն է թողնում։
Այն բանից հետո, երբ նա կիսվել է սոցցանցերում լայֆհաքով, մարդիկ բաժանվել են երկու ճամբարի: Ոմանք Թեյլորի մեթոդը համարել են արդյունավետ և նույնիսկ փորձարկել են այն իրենց վրա: Մյուսները, ընդհակառակը, վստահ են, որ Բիշոֆը փորձում է համբավ ձեռք բերել անհեթեթ խորհուրդներով։