Քասախցու մոտ պայթուցիչով նռնակ է հայտնաբերվել
Հասարակություն
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հունվարի 30-ին, ժամը 23.40-ին, Կիլիկիայի և Վերֆելի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 38-ամյա մի բնակչի՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով: Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Քասախցի տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն