Ստեփանը Մոսկվայից ժամանել է ու ներկայացել ոստիկաններին․ նա հետախուզվում էր մարդ առևանգելու համար
ԻրավունքՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 30-ամյա Ստեփան Ս.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2020 թ. մարտի 16-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: