Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Ադրբեջան
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Նա իր թուրք գործընկերոջ հետ միասին կդիտարկի 2023 թվականի ձմեռային զորավարժությունները Թուրքիայի Կարս նահանգում, հայտնում է ԱՊԱ-ն։
Նշենք, որ հունվարի 18-ին մեկնարկած «Ձմեռ-2023» զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրների զինվորականներ։ Փետրվարի 2-ը զորավարժությունների վերջին և գլխավոր օրն է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն