Չայնիի ոլորաններում ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու «Արար» հինադրամի տնօրենը (լուսանկար)
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ճանապարհն սպասարկող ճանշինի անգործության և փնթի աշխատանքի հետևանքով բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։Պարեկային Ծառայությոնը պարզում է վարորդների ինքությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ, ճանաչված Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։