Միլանում 52-ամյա ուկրաինուհին և 19-ամյա եգիպտացին բերման են ենթարկվել մետրոյում սեքսով զբաղվելու համար
ԱյլԻտալիայի Միլան քաղաքում ոստիկանները բերման են ենթարկել 52-ամյա ուկրաինուհուն և 19-ամյա եգիպտացուն, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել մետրոյի վերելակում։ Այս մասին հայտնում է Corriere Milano թերթը։
Ըստ թերթի՝ զույգին հայտնաբերել են հունվարի 30-ի առավոտյան՝ վերելակի չաշխատելու վերաբերյալ բողոքներից հետո։
Թերթը գրում է, որ պարզվել է՝ ուկրաինուհին և եգիպտացի տղան անօթևան են և արդեն հայտնված են եղել ոստիկանությունում։
Նրանց բերման են ենթարկել, ապա դատապարտել հասարակական վայրում անպարկեշտ գործողությունների համար։
Իտալիայում նման իրավախախտումները պատժվում են մինչև 30000 եվրո տուգանքով: