Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ին
ԺամանցՀայաստանը Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ին կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը, ով առավել հայտնի է որպես Brunette։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է Եվրատեսիլի Հայաստանյան պատվիրակության ղեկավար, պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։
«@brunette_e_-ը գնում է Եվրատեսիլ 2023: Ես այնքան հպարտ եմ, որ մենք կարող ենք եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալ այն անհավատալի երիտասարդ տաղանդներին, որոնք ունի Հայաստանը։ Նա պայծառ է, նա համարձակ է,, եւ նա պարզապես ցանկանում է արվեստով զբաղվել։ Նա THE Brunett-ն է: Ստիպիր մեզ հպարտանալ քեզնով»,- գրել է նա։