Անի Աթանեսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ԻրավունքՆախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Անի Աթանեսյանը նշանակվել է դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի ԲԴԽ-13-Ո-52 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում: