Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Նիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան Աբրահամյան Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը «Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել է Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ Միքայելյան #ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի 24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է «Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախում Բյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջ Խոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներ 

ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2022թ. Կոմիտեի գործունեության արդյունքները

Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, հանցավորության շարժընթացի, առկա ռեսուրսների համատեքստում նախաքննության որակի և արդյունավետության հետ կապված ձեռքբերումներն ու թերությունները։

Արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է 59.830 քրեական վարույթ, ինչը 17,947-ով կամ 42,8 տոկոսով ավելի է 2021թ. համեմատ։ Այս աճը պայմանավորված է նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի դադարով։ 2022թ. հուլիսից, այսինքն նոր օրենսգրքերն ուժի մեջ մտնելուց հետո, Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29.266 հաղորդում, որից 25.155-ով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Տարվա ընթացքում ավարտվել է 20,108 քրեական վարույթ, որից 4798-ը ուղարկվել է դատարան։

ՀՀ ՔԿ քննիչների կողմից խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացվել է 1768 միջնորդություն, որից 1424-ը բավարարվել է:

Ամփոփման ընթացքում շեշտվել է այն հանգամանքը, որ էականորեն ավելացել է ՀՀ ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, ՔԿ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը տարվա ընթացքում կազմել է 111 քրեական վարույթ, նախորդ տարվա 83-ի դիմաց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունն աճել է 27,5%-ով:

ՀՀ ՔԿ-ում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 7.299.459.415 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է երկու կարևոր խնդրի վրա։

Նախ՝ նա շեշտել է, որ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանափակումներ են նախատեսվել նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների առումով, որը խիստ ծանրաբեռնվածության պայմաններում ստիպում է արագացնել վարութային և ապացուցողական գործողությունները և կայացնել վերջնական դատավարական որոշումներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավարական ժամկետների պահպանման վրա՝ բացառելու համար դրանց խախտման հետևանքով հանցագործների՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը։

Երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով վարույթի կասեցման ինստիտուտը ևս վերացել է, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է հստակ ժամանակացույցի հիման վրա անցնցում լուծել նախկինում կասեցված վարույթների վերսկսման և քննության արդյունքում վերջնական դատավարական որոշումներ կայացնելու խնդիրը։

Կոլեգիայի ընդլայնված նիստում արձանագրվել է, որ 2022թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է 6510 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 2112-ի կամ 32,4 %-ի նախաքննությունը: Ավարտված վարույթներից 544-ը` 586 անձի նկատմամբ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, ինչը 58,3%-ով ավելի է 2021թ. համեմատությամբ:

ՀՀ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներում շարունակում են գերակշռել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր ռազմական ոտնձգություններին, դրանց ընթացքում նաև ՀՀ զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններին առնչվող վարույթները։

ՀՀ ՔԿ նախագահը նշել է այս վարույթներով բծախնդիր քննություն իրականացնելու, բավարար ապացուցողական հենք ունեցող և ավարտական փուլում գտնվող վարույթներով վերջնական իրավական գնահատականներ տալու գործընթացի արագացման խիստ անհրաժեշտությունը։ Վերջինս ունի ոչ միայն զուտ դատավարական, այլ նաև պատմական նշանակություն՝ մի կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ քրեաիրավական գնահատականներ տալու, մյուս կողմից հայկական զինված ուժերում նախկին սխալների կրկնությունը բացառելու, ռազմական ձախողումների պատճառահետևանքային կապերը պարզելու և պատասխանատուների քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով։

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և վերլուծվել են նաև քրեադատավարական պրակտիկայի բարելավման, Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը բարձրացնելու, հայտնաբերված կարգապահական և դատավարական խախտումները նվազեցնելու նպատակով ՀՀ ՔԿ-ում իրականացված նախաձեռնությունների արդյունքները, ինչպես նաև այլ խնդիրներ։

ՀՀ ՔԿ նախագահը, ըստ ոլորտների, տվել է աշխատանքների արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ այլ հանձնարարություններ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ ՍարգսյանՆիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան ԱբրահամյանԹրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել էԾառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջՓաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյաԶախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ ՄիքայելյանԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի#ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախումԲյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԶելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջԽոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներԱրցախի նախագահն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմների զոհերի հիշատակինՌուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը ԱրկտիկայումԹրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորությունՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-իԹրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասըԱրցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունըՍևանա լճի վրա պտտահողմ է դիտվել«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ) «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է
Ամենադիտված