Կինը քարով հարվածել է ոստիկանի գլխին և դրանում մեղադրել թռչունին
Այլ
Ջամայկայում դատում են տեղի բնակչուհուն, ով հարձակվել է ոստիկանի վրա, քարով հարվածել նրա գլխին, իսկ հետո հայտարարել, թե ամեն ինչում թռչունն է մեղավոր։ Այս մասին հայտնում է Jamaica Star-ը։
Շինա ՄաքՔրեյին դատում են 2022 թվականի ապրիլի 30-ին Սփանիշ-թաուն քաղաքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ամբաստանյալը քարով հարվածել ոստիկանի գլխին՝ պատճառելով ծանր վնասվածք։ Դատական նիստի ժամանակ ՄաքՔրեյը կատարվածի համար մեղադրել է ինչ-որ թռչունի։
Կինը հայտարարել է, որ «թռչունն օգտագործել է իր թեւը՝ քարը տեսուչի գլխին ուղղելու համար»։ Բացի այդ, ՄաքՔրեյը պնդում է, որ ունի երեք վկա, որոնք կարող են հաստատել, որ դա այդպես է եղել:
Դատարանը որոշել է մեղադրյալին ուղարկել հոգեբուժական փորձաքննության, որը կլինի արդեն երրորդ անգամը։ Նախորդ երկու զննումների արդյունքները ճանաչվել են ոչ միանշանակ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 6-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)