Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Շիրակի մարզի փաստաբաններն ահազանգում են՝ մարզի դատավորները տեղափոխվում են Երևան

Իրավունք

 Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի 10  դատավորներ տեղափոխվել են Երևան։ Հաճախակի դարձած տեղափոխությունների պատճառով դատավորների վարույթներում գտնվող քրեական ու քաղաքացիական գործերը անհարկի ձգձգվում են, վերջնական վճիռներ չեն կայացվում։

Շիրակի մարզի փաստաբանների մոտ  սա դժգոհություն է առաջացրել:

«Պարալիզացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատանքը: Այս որոշումն անհասկանալի  ու անլուրջ է, միայն վերջին երկու ամիսների ընթացքում Երևան  են տեղափոխվել քրեական և քաղաքացիական գործերով ընդհանուր 10 դատավոր»,- Գյումրու «Դիալոգ» մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեցին փաստաբանները:

Փաստաբանների պնդմամբ՝ դատավորների փոփոխությունը գերծանրաբեռնված վիճակ է ստեղծում նաև իրենց մոտ։ Կան դատական գործեր, որոնք այս ընթացքում 3-4 դատավոր են փոխել:

«Այսինքն՝ 18-19 դատավորի հաստիքով դատարանից կեսից ավելին տեղափոխվել է։ Եթե մենք նայում ենք, թե ինչ միլիոնավոր դրամներ են ծախսվել այդ դատավորների վարույթներում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերը քննելու, կամ դատավորներին վարձատրելու համար, փաստ է դառնում, որ այդ գումարների առնվազն կեսը, եթե ոչ ավելին, վատնված է եւ փոշիացված․․․Անիմաստ ծախսված գումարներ են։ Գործեր ունենք, որ հինգ տարի մուտք է գործել դատարան և չի սկսվել այդ գործի քննությունը: Կան գործեր, որ հասել են վերջին և նորից զրոյից սկսում են: Դատարանի նկատմամբ քաղաքացին վստահությունը կորցնում է, իսկ քրեականի մասով նույնիսկ անդառնալի հետևանքների կարող է հանգել»,-նշում է փաստաբան Հայկ Հարությունյանը վստահեցնելով՝ դատավորները տեղափոխվում են Երևանում թափուր աշխատատեղերը համալրելու համար:

Գայանե Գևորգյանի խոսքով՝ յուրաքանչյուր դատավորի փոփոխություն նշանակում է գործընթացը նորից սկսել, այս դեպքում քաղաքացուն պատասխան պետք է տա փաստաբանը:

«Չենք հասկանում ԲԴԽ-ի այս որոշումը` երկու ամիսների ընթացքում 8-10 դատավոր Շիրակի մարզից տեղափոխվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու, ստացվում է, որ Շիրակի մարզը տրամպլի՞ն է՝ գալ, փորձառություն ձեռքբերել ու գնալ Երևան: Ուրեմն մեր մոտ ոչ արհեստավարժ դատավորնե՞ր պետք է միշտ աշխատեն»,- նշում է նա:

Գայանե Գեւորգյանը կարծում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծված այս իրավիճակը կառավարման ոչ ճիշտ հետեւանք է.

«Մասնագիտացված դատարաններ են ստեղծվում, մասնավորապես, Հակակոռուպցիոն դատարանի մասին է խոսքս, դա եւս հանդիսանում է պատճառներից մեկը, թե ինչու են դատավորները տեղափոխվում կամ ինչու են առաջանում թափուր աշխատատեղեր։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը եւս տեղափոխվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Դատավոր կնշանակվի, թե ոչ՝ դեռ տեղյակ չեմ»:

Արամայիս Հայրապետյանն ընդգծում է՝ այս ընթացքի դեպքում փաստաբանները չեն հասցնի սպասարկել ազգաբնակչությանը՝ կուտակված գործերի  ու ծանրաբեռնվածության պատճառով:

«Սա նշանակում է, որ այլևս Շիրակի մարզում մենք գործ ունենք մերժված արդարադատության հետ՝ գործը ողջամիտ ժամկետում չի քննվում, չի ավարտվում, որոշում չի կայացվում՝ այդ արդարադատությունն արդեն մերժված է ու ինքն իր նպատակին չի ծառայում, առավել ևս՝ քրեական մասով: Իմ վարույթում կա քրեական գործ, որը քննվում է 8-9 տարի»:

Դեռ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարությանն ու ՀՀ նախագահին բաց նամակով էին դիմել Շիրակի մարզի փաստաբանները՝ ներկայացնելով  մարզի դատավորներին Երեւան տեղափոխելու հետեւանքները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված