Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

«Ճիշտը հավասարակշռված լուծում գտնելն է»․ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվեց

Քաղաքական

Քննարկման առարկան որոշակի դեպքերում անշարժ գույքի օտարման գործարքների հարկման ավելացված արժեքի հարկով եւ շահութահարկով բազաների նվազագույն կանոնների որոշման կիրառությունն է, ավելի հստակ` կիրառության բացառությունների սահմանումը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը եւ վարկային կազմակերպությունները, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց անցած գրավի առարկաներ, դրանք օտարեն եւ ԱԱՀ-ի ու շահութահարկի գծով հարկային պարտավորությունները կատարեն օտարման փաստացի գնից ելնելով եւ ոչ թե շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսից ելնելով, որն ընդունված կանոնն է: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 2-ի արտահերթ նիստում:

Ըստ Արման Պողոսյանի` բանկերը եւ վարկային կազմակերպությունները դիմել են Կառավարությանն այն խնդրանքով, որ չեն ունեցել կանխատեսելի հարկային միջավայր, եւ 2019 թվականին գույքի գնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքի ընդունումից հետո, երբ հաստատվել են շուկայական արժեքի մոտարկված արժեքներ, արձանագրվել է, որ դրանք երբեմն ավելի բարձր են համապատասխան գույքային միավորների օտարման կամ շուկայական գներից:

«Այս հանգամանքը գույքային միավորների գնահատումն անհատականացված ձեւով չկատարելու հետեւանք է, ինչը պահանջում է ժամանակի, ֆինանսական եւ մարդկային մեծ ռեսուրսներ: Այս խնդրի լուծումն էլ է Կառավարության ուշադրության կենտրոնում: Անցած երկու տարիներին ընդունվել են օրենքներ, որոնցով ակնկալվում է կայացնել անշարժ գույքի գնահատման ինստիտուտը»,- մանրամասնել է Ֆինանսների նախարարի տեղակալը:

Փաստելով, որ անհավասար կանոններ են գործում ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար` Կառավարության առաջարկվող կարգավորումներով կվերացվի նաեւ այդ անհավասարությունը: Հաջորդ` տեխնիկական բնույթի փոփոխությամբ առաջարկվել է հստակեցում կատարել օրենքում, որով հայտարարագրերի ներկայացման եւ դրանց հիման վրա եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները կնույնացվեն` հարկային վարչարարությունը բարձրացնելու նկատառումով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ֆիզիկական անձանց դեպքում ինչպիսի կարգավորումներ են նախատեսվում: Արման Պողոսյանի խոսքով ֆիզիկական անձանց դեպքում առկա է ազատական ու համապարփակ կարգավորում. ֆիզիկական անձանց արժեթղթերից ստացվող եկամուտներն առհասարակ ազատված են եկամտային հարկից:

Բաբկեն Թունյանի դիտարկմամբ վերջին մեկ տարում անշարժ գույքի շուկայում տեղի են ունեցել նկատելի փոփոխություններ եւ գնային աճ:

Պատգամավորները մտահոգություն են հայտնել բանկերում գրավադրված անշարժ գույքերի կադաստրային արժեքների վերաբերյալ:

Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ բանկային հատվածին նման արտոնություն տալը տեղին չէ: Ըստ նրա` նպատակահարմար է, որ խորհրդարանը եւ Կառավարությունը պատասխանատվություն վերցնեն հնարավոր կարճ ժամանակահատվածում կադաստրային արժեքների հետ կապված որոշակի ճշգրտումներ կատարելու եւ կյանքի կոչելու գնահատման համակարգը:

Բաբկեն Թունյանի խոսքով կադաստրային մոտարկված արժեքների հարկմանը վերաբերող հարցերի լուծումն անհրաժեշտ է արագացնել: «Ճիշտը հավասարակշռված լուծում գտնելն է»,- ասել է նա:

Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկամսյա ժամկետով` հարցերի ժամանակավոր կամ մասնակի լուծման ճիշտ տարբերակներ գտնելու նպատակով:

Գործադիրի ներկայացուցիչը, կարեւորելով փաստարկված որոշման կայացումը, ընդունել է Բաբկեն Թունյանի առաջարկը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է
Ամենադիտված