Ամերիկացիները կկարողանան հայտնել ՉԹՕ-ների մասին հավելվածի միջոցով
ԱյլԱմերիկյան Enigma Labs ստարտափը ներկայացրել է հավելված, որը թույլ կտա օգտատերերին հայտնել ՉԹՕ-ների մասին: Այս մասին հայտնում է Wired-ը։
Մշակողները թույլ կտան Enigma հավելվածի օգտատերերին ՉԹՕ-ների լուսանկարներով ու տեսանյութերով հրապարակումներ ստեղծել և զետեղել դրանք հավելվածում։ Հրապարակման համար անհրաժեշտ է նշել օբյեկտի դիտարկման վայրը և ժամանակը, դրա ձևը և այլ տեղեկություններ, որոնք հետագայում կստուգվեն արհեստական ինտելեկտի միջոցով։ Այնուհետև AI-ն հաղորդագրությանը կտա արժանահավատության միավոր՝ հիմնվելով ստացված տվյալների և մոտակայքում գտնվող օդանավակայանների ու «ցամաքային» թռչող օբյեկտների վերլուծության վրա:
Նշվում է, որ այս փուլում ստարտափին է պատկանում ՉԹՕ-ի վերաբերյալ ավելի քան 300 հազար զեկույցների տվյալների բազա։ Մոտ ապագայում Enigma Labs թիմը նախատեսում է գործարկել համանուն հավելված, որում օգտատերերի գրանցման գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Մշակողները նախատեսում են ստեղծել ՉԹՕ-ի հանրագիտարանի նման մի բան։