Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին
ԻրավունքՑեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։
«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան և նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու իրավունքների, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում են:
«Ադրբեջանի կառավարությունը, որին աջակցում է իր դաշնակից Թուրքիան, երկար ժամանակ պաշտոնական մակարդակով խրախուսում էր հայերի նկատմամբ ատելությունը, անպատժելիությունը հայերի դեմ կատարված վայրագությունների համար և բազմիցս սպառնում էր մաքրել տարածաշրջանը բնիկ հայ բնակչությունից»,- ասված է փաստաթղթում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։