Փարաքարի ճանապարհին Mercedes է այրվել
Արտակարգ Պատահար
Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 94 հասցեի մոտ Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են Պողոս Հայրապետյանին պատկանող Mercedes-ում առաջացած կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի առջևի հատվածը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն