Մահացել է ֆրանսիացի հանրահայտ դիզայներ, պարֆյումեր Պակո Ռաբանը
Ժամանց88 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի հանրահայտ դիզայներ, պարֆյումեր Պակո Ռաբանը։
Նա հայտնի էր այլընտրանքային նյութերից՝ պլաստիկից, թղթից և մետաղից պատրաստված իր հագուստով։ Մոդելավորողն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ 60-ականներին: Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել է 1966 թվականին՝ Փարիզում։
Նորաձևության դիզայների հանդերձանքները կրել են կինոյի ամենահայտնի աստղերը՝ Օդրի Հեփբըրն, Ջեյն Ֆոնդան և այլք։