Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահի ուղերձը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձը՝ ստորև.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շրի Լանկայի ժողովրդին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը։
Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն