«Գահերի խաղը» սերիալի աստղերը սպասում են իրենց երկրորդ երեխային
Ժամանց
Դերասաններ Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին, որոնք առավել հայտնի են «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի և Իգրիտի դերերով, սպասում են իրենց երկրորդ երեխային։ Այս մասին Հարինգթոնը խոսել է Ջիմի Քիմելի գիշերային շոուի եթերում, հայտնում է Mirror-ը։
«Նա շոկ կապրի, քանի որ շուտով եղբայր կամ քույր է ունենալու։ Մենք փորձում ենք նրան պատրաստել դրան՝ մատնացույց անելով Ռոուզի փորը և ասելով. «Մայրիկի փոքրիկը, մայրիկի փոքրիկը»։ Իսկ նա մատնացույց է անում իր որովայնը՝ «Մայրիկի փոքրիկը, մայրիկի փոքրիկը» բառերով», - ասել է Քիթ Հարինգթոնը:
Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեսլին ծանոթացել են «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում։ Շուտով նրանց միջեւ սիրավեպ է սկսվել։ Նրանք նշանադրության մասին հայտարարել են 2017 թվականին, իսկ 2018 թվականին ամուսնացել են։ 2021 թվականի փետրվարին զույգը որդի ունեցավ, ում անունը մինչ օրս գաղտնի են պահում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել