Քոնոր Մաքգրեգորը կվերադառնա UFC և կհանդիպի Մայքլ Չենդլերի հետ
Սպորտ
Ultimate Fighting Championship-ի նախագահ Դանա Ուայթը շաբաթ օրը հայտարարել է, որ Իռլանդիայի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը մտադիր է վերադառնալ UFC և հանդիպել ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։
Քոնոր Մաքգրեգորը և Մայքլ Չենդլերը որպես մարզիչներ կհանդիպեն Ultimate Fighter 31 ռեալիթի շոուի ժամանակ, ավելացրել է Ուայթը՝ խոստանալով շուտով հայտարարել օրվա և վայրի մասին:
Հիշեցնենք, որ 34-ամյա Մաքգրեգորը տարել է 22 հաղթանակ և կրել 6 պարտություն։ Այն բանից հետո, երբ նա 2021 թվականի հուլիսին կոտրեց ոտքը ամերիկացի Դասթին Պորյեի դեմ մենամարտում, իռլանդացին այլևս ելույթներ չի ունեցել։
Չենդլերը 36 տարեկան է և ունի 23 հաղթանակ և 8 պարտություն խառը մենամարտերում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն