ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀասարակությունՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Քաջարան, Ջերմուկ, Վայք, Սպիտակ, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։