Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է բքերով՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, տեղացած ձյան շերտը կազմել է 5-8, առանձին տեղերում՝ մինչեւ 15 սանտիմետր։
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունները լուսադեմից սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք գտնվում են ընթացքի մեջ։ Ժամը 12:00-ի դրությամբ մարզում անցանելի են բոլոր ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում ուժեղ բուք է եւ նվազ տեսանելիություն։ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհը սպասարկող կազմակերպությունն այժմ իրականացնում է ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։ Այն բաց եւ անցանելի է տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների։