Վաղը բոլորը աշխատանքի են գալու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն․ «Փաստինֆո»
ՀասարակությունՄենք հայտարարել ենք, որ վաղն աշխատելու ենք: Ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պահանջել են տեսչական մարմնի մասնագետները: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
«Եկան, էլեկտրականությունը ստուգեցին, մինչ այդ առաստաղների վիճակն են եկել, նայել: Մնացած հանձնարարություններն էլ 6 ամսվա ընթացքում կավարտենք: Վաղը բոլորն աշխատանքի են գալու»,- նշեց նա:
Ավետիսյանը հայտնեց, որ առավոտյան այցելել են տեսչական մարմին, հանդիպել կառույցի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հետ, դիմում են գրել, որ վաղվանից թույլատրեն աշխատել: Տոնավաճառի տնօրենի խոսքով՝ Խաչատրյանը բավականին տեղեկացված էր կատարված աշխատանքների վերաբերյալ և դրական էր տրամադրված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։