Չինացին իր դեմքի մեջ խրված երկու ատամ է հայտնաբերել
ԱյլԲասկետբոլի խաղահրապարակում բախումից մի քանի օր անց չինացին հայտնաբերել է երկու ատամ՝ խրված իր դեմքին, գրում է Oddity Central-ը։
Հաղորդվում է, որ տղամարդը մասնակցել է բասկետբոլի խաղի, որին նրան հրավիրել էին ընկերները։ Գնդակի համար պայքարում չինացին բախվել է մեկ այլ խաղացողի և կապտուկ ստացել կզակի հատվածում։ Հակառակորդի վիճակն ավելի վատ էր․ նա երկու ատամ էր կորցրել, որոնք այդպես էլ չի հաջողվել գտնել։
Տղամարդը խաղից հետո գնացել է հիվանդանոց։ Այնտեղ նրան հայտնել են, որ ոչ մի լուրջ բան չկա, միայն անհրաժեշտ է ամեն օր վերքը լվանալ լուծույթով և սպասել, որ այն լավանա։ Չինացին արել է այնպես, ինչպես խորհուրդ էր տվել բժիշկը, բայց վեց օր անց վնասվածքից վատ հոտ է զգացել։
Վախենալով, որ վարակ է սկսվել, նա վազել է հիվանդանոց։ Բժիշկները ևս մեկ անգամ ուշադիր զննել են հիվանդին և վերքից հանել երկու կտրված ատամ։