Արարատի մարզում բախվել են Mercedes-ը և Honda-ն, տղամարդը մահացել է, կինն ու որդին հիվանդանոցում են
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։
3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mercedes-ից և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը, «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածը հայրն է, վիրավորները՝ կինն ու նրանց տղան։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել