Ոստիկաններն ու փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում հանրապետության ճանապարհներին
ՀայաստանՀաշվի առնելով ձյան առատ տեղումները՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատակիցները ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկաններն ու պարեկներն իրականացնում են տրանսպորտային միջոցների ուղեկցումներ, կարգավորում են երթևեկությունը, հաշվառում ճանապարհատրանսպորտային պատահարները:
Շուրջօրյա հերթապահություն իրականացնելով ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական նշանակության ճանապարհներին՝ փրկարարները արգելափակումից դուրս են բերում տրանսպորտային միջոցներ ու քաղաքացիներին ցույց են տալիս անհրաժեշտ օգնություն։
Ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։