Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը Ձերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին Ի՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը #ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահ Վերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Ռուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա 

«Հրապարակ». Ասում են՝ հանցավոր համաձայնությամբ, չեն ասում, թե ում հետ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.
Այսօր խորհրդարանն անդրադառնալու է գլխավոր դատախազի միջնորդագրերին՝ ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Երեք միջնորդագրերից մեկի տեքստը գաղտնի է, անգամ Օհանյանը դրան ծանոթ չէ, քանի որ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն չունի։ Մյուս երկուսում թվարկված են խախտումներ, որոնք արձանագրվել են Օհանյանի՝ նախարարի պաշտոնում եղած շրջանում (2008-2016 թվականներին)՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վատնում, հափշտակություն եւ այլն։ 

Աննա Վարդապետյանի միջնորդագրերի բնույթը պատկերացնելու համար նշենք Արմաշի դրվագը։ Գյուղապետի որոշմամբ համայնքի տարածքներ, Երասխի զորամասի ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, այլ շինություններ անհատույց փոխանցվել են ՊՆ-ին, օտարվել են ՊՆ բարձրաստիճան անձանց, ապա, ըստ դատախազության, այլոց անունով գրանցվել են։ Կամ՝ հիշատակվում է Վեդիի կադաստրի ղեկավար անձնակազմից ոմն Էդիկ Ավետիսյան, որը, ըստ դատախազի, օրենքով արգելված գործարքներ է իրականացրել, քաղաքացիներին վաճառել է ՊՆ-ին պատկանող կառույցներ, վկայականներ է բաժանել, դրանք գնորդների անուններով է գրանցել եւ այլն։

Գլխավոր դատախազի տեքստերից առաջին տպավորությունն այն է, որ նախարարն է այս եւ այլ հանցանքները կատարել՝ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, հափշտակություններ, չարաշահումներ եւ այլն։ Եվ ամենակարեւորը՝ նա այս հանցանքները կատարել է միայնակ՝ նախարարությունից որեւէ այլ պաշտոնյա դրանց չի մասնակցել, քանի որ այլ մեղադրյալ՝ նախարարության կազմից, չկա։ Միակ դիվային հանցագործն այս հսկայական կառույցի գլուխն է եղել՝ այժմ ընդդիմադիր պատգամավոր, իշխանության անաչառ քննադատ, պատերազմի հերոս, նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 
Միայն մեկ մեղադրյալի անուն է հայտնի այս գործերով՝ գործարար, ՊՆ զենքի մատակարար Դավիթ Գալստյանի։ Վարույթներից մեկով անցնում է նաեւ ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու անունը՝ Գրիգորի Խաչատուրով։ Վերջ։ 

 «Հրապարակի» հետ զրույցում Սեյրան Օհանյանն իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ պատասխանում է․ «Ես տեսաուղերձ եմ  հրապարակել այսօր, որում նշել եմ, որ պետությանն ու բանակին վերաբերող բոլոր գործընթացները նախկինում իրականացվել են՝ հաշվի առնելով բանակի եւ տնտեսության շահերը։ Հատկապես բանակի օպտիմալացման, նրա մարտական եւ համակողմանի ապահովման հնարավորություններն ավելացնելու։ Եթե կան ավելորդ բաներ, որոնց պահպանման վրա մեծ ծախսեր են կատարվում, դրանցից ձերբազատվել են, մանավանդ, եթե դրանք անօգտակար վիճակում են՝ քայքայված, ինչը, անկասկած, բերել է նրան, որ մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ամուր թիկունք։ Այս ամենն իրականացվել է պետությունում գոյություն ունեցող օրենքների, գնումների ընթացակարգերի համաձայն»։ 

Տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ մի այլ պաշտոնյա չկա մեղադրանքի տեքստում, ու ինչը որ գրված է, մեկ մարդու վրա է բարդված՝ նախարարի։ Կարո՞ղ է այդպես լինել։ 

«Դրանք ոչ թե միջնորդագրեր են, այլ խախտելով անմեղության կանխավարկածը՝ ուղղակի մեղադրանքներ են, ուղղված մեկ անձի։ Նույնիսկ եթե դրանցում կան հարցաքննությունների նյութեր, իմ հարցաքննությունների նյութերը ոչ ամբողջական են դրված։ Նշված է, օրինակ՝ հանցավոր համաձայնություն եւ այլն, եւ այլն, բայց, օրինակ, ոչ մի տեղ նշված չէ, թե այդ հանցավոր համաձայնությանն ում հետ եմ եկել, որն է այն օղակը, որի հետ ես հանցագործություն եմ կատարել։ Ես հայտարարում եմ, որ ՊՆ-ում աշխատելու եւ ծառայելու ժամանակ որեւէ մեկի հետ «հանցավոր համաձայնության» չեմ եկել որեւիցե մի գործով, որեւիցե մի անգամ, մեկ լումայի, չգիտեմ՝ մեկ միլիմետրի շահ չեմ ունեցել։ Այնպես որ, իրենք այդ միջնորդությունները ներկայացնելով, հանրության ուշադրությունն են ուզում շեղել, ուզում են թատերականացված ներկայացում տալ մեկ դերասանի՝ ՔՊ-ի կազմով թող ներկայացնեն»։

Միջնորդության դեմ ի՞նչ է առարկելու Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը, ի՞նչ ունի նա դատախազի տեքստերի դեմ։ «Չենք ընդունում այդ ամենը, բայց հնարավորությունը շատ քիչ է՝ չընդունելով այդ ամենը, դրա դեմ որեւէ բան ասել, քանի որ անհավասար վիճակ է։ Մի տեքստ են գրել, ինչ-որ հիմքեր են նշվում, բայց մենք այդ հիմքերը չունենք, որ գնահատենք։ 
Այդ միջնորդագրերում կոնկրետ մեղադրանքներ կան՝ ուղղված պարոն Օհանյանին։ Նաեւ խոսք է գնում ինչ-որ փաստաթղթերի եւ անձանց ցուցմունքների մասին։ Բայց դրանք չկան, արդեն վերլուծված են, կարծես սա պատրաստի մեղադրական եզրակացություն լինի։ Չկան ապացույցները, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք դրանց ծանոթանալու եւ ներկայացնելու մեր դիրքորոշումը, որ սա սենց է, սա՝ սենց։ Կամ՝ այդ գրածներով չի հաստատվում այն փաստը, որ պարոն Օհանյանն ինչ-որ մեկի հետ, խմբային շահերից ելնելով, համաձայնություն է ունեցել։ Մենք բազմաթիվ նման գործեր տեսել ենք։ Նույն Մարտի մեկի գործը, ՁորաՀԷԿ-ի գործը, որով դատախազը չհաստատեց մեղադրական եզրակացությունը։ Այսինքն, ինչ-որ բաներ գրված են, բայց երբ ծանոթանում ես, գործի մեջ խորանում ես, տեսնում ես, որ դրանք ճիշտ չեն մեկնաբանվում։ Այն, ինչ իրենք ասում են, այդ նյութերով դա չի ապացուցվում։ Բերել են ինչ-որ տեքստ, որի վերաբերյալ ապացույցներ չկան, որոնք գնահատելու հնարավորություն չունենք»։ 

Ըստ Կարեն Մեջլումյանի, դատախազի բերած տեքստերը պատրաստի մեղադրական եզրակացություն են, այսինքն՝ քրեական հետապնդումը փաստացի իրականացրել են, առանց խորհրդարանի համաձայնության։ «Այն, ինչ կա, մի մեղադրական եզրակացություն է, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումն արդեն իսկ իրականացրել են, ավարտել են, եզրակացություն են արել, այն դեպքում, երբ միայն ԱԺ համաձայնությամբ կարող էին այդ հետապնդումն իրականացնել»։ 

Սեյրան Օհանյանը սկսված գործընթացը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ հրապարակավ հիշեցրել, որ միջնորդագրերը ներկայացվել են Ազատի դեպքերի օրը եւ Արցախի անվտանգության հարցերից, այս ցավալի դեպքից՝ «այս ամենից շեղելու համար են»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներըPISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս ԽանդանյանԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահինԻրանի ԱԳՆ․ իրանական նավերի վրա ԱՄՆ-ի հարվածները հանգեցնում են իրավիճակի սրմանըԻրանը Հորմուզի նեղուցից դուրս նավերի համար նոր արգելված գոտի է սահմանելՄոլդովան հրաժարվել է ԱՊՀ շրջանակում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաձայնագրիցՈրբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է ՓաշինյանինՖիլիպ Կիրկորովը 10 մլն ռուբլի է ծախսել ընտանեկան հուշահամալիրի կառուցման համարԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացելՖրանսիայում բենզինի գինը ռեկորդային մակարդակի է հասելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորենԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը նոր ռեկորդ է սահմանելՆշվել է՝ ինչ քայլերով ԱՄՆ-ը կարող է մոտեցնել Ուկրաինայում խաղաղության հաստատումըՖրանսիայի նոր դեսպանը ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման առաջնահերթություններըՍոնա Ղազարյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահSingapore Airlines-ը նոր պայմաններ է առաջադրում Air India-ում լրացուցիչ ներդրումներ կատարելու համար․ ReutersԲաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. ԶելենսկիԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ․ ԲայրամովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 41 վագոն հացահատիկՔաղաքացիություն ստանալու պետական տուրքը կարող է 5 անգամ բարձրանալՔրիստինե Վարդանյան․ Եթե Փաշինյանն ասի՝ Հայաստանը պետք է կործանվի, Մարիա Կարապետյանը դա կհիմնավորիՀայաստանի շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչներում առաջատարները հայտնի ենՎուչիչը ստորագրել է Սերբիայի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիրըՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԱմերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդինՇվեյցարիայի հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներApple-ն այսօր կարող է ներկայացնել իր առաջին ծալվող iPhone-ը․ ինչ է հայտնի նորույթի մասինԳիտնականները պարզել են՝ ինչպես չորացրած բանջարեղենը սննդային արժեքով գրեթե հավասարեցնել թարմին
Ամենադիտված