Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Դիլիջանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։
Առատ ձյան և բքի պատճառով Արագածի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։
Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Զանգեր կոչվող հատվածում բուք է։
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։